Ծաղկաձորում մեկնարկում է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը
Ծաղկաձորում հունվար 30-ից փետրվարի 1-ը կկայանա ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը տղամարդկանց և կանանց պայքարում, հաղորդում է ՀՁՖ մամուլի ծառայությունը։
Առաջնության մրցանակային ֆոնդը 600,000 դրամ է: Թիմերը կմրցեն երկու կորտերում: Առաջնության մասնակցության վճարը 20.000 դրամ յուրաքանչյուր թիմի համար: