ՀՖՖ նոր գլխավոր քարտուղար․ Խնդիրներ կան ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանը խոսել է իր նշանակման, առաջիկա նպատակների և միջազգային գործընկերների հետ սպասվող աշխատանքների մասին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք վստահեցին ինձ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Շատ պատասխանատու պաշտոն է և անելու եմ ամեն բան՝ հանուն հայկական ֆուտբոլի, հանուն մեր ակումբների և հավաքականի։

Խնդիրներ կան ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ ֆուտբոլում, ու խնդիրները տարբեր են։ Ֆուտբոլի ֆեդերացիան փորձում է խնդիրները կարգավորել, շտկել թե՛ օրակարգային, և թե՛ ոչ օրակարգային ձևաչափով։ Ես էլ իմ հերթին փորձելու եմ օգնել, որպեսզի այդ խնդիրներն է՛լ ավելի արագ լուծում ստանան։

Շուրջ երկու տարի աշխատել եմ ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես մրցումների բաժնի ղեկավար։ Այդ աշխատած տարիներին հասցրել եմ բավականին խորքից ճանաչել և իմանալ մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրները, Fastex Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի մրցումների առկա խնդիրները և վստահ եմ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կօգտագործեմ, որպեսզի խնդիրներն ավելի արագ լուծում ստանան։

Հատկանշական է, որ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ունենք ՈՒԵՖԱ-ում գործկոմի անդամ՝ հանձինս պարոն Մելիքբեկյանի։ Եվ շատ կարևոր է նաև նշել, որ ունենք բավականին մեծ թվով աշխատակիցներ, որոնք ամենօրյա ռեժիմով շփվում են ՈՒԵՖԱ-ի մեր գործընկերների հետ։ Իսկ ինչ վերաբերում է գլխավոր քարտուղարի պաշտոնին՝ փորձելու եմ անել առավելագույնը, որպեսզի այդ հարաբերությունները բարձրանան է՛լ ավելի բարձր մակարդակի»,- ասել է ՀՖՖ գլխավոր քարտուղարը։

Էդգար Պետրոսյանը հունվարի 23-ին ՀՖՖ գլխավոր քարտուղար էր նշանակվել ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստում։ Վերջին տարիներին այդ պաշտոնը զբաղեցնում էր Արթուր Ազարյանը, դրանից առաջ՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։