Լրագրողների դեմ նվաստացուցիչ մոտեցումներով աչքի են ընկել ԱԺ նախագահը, ՔՊ-ականներ,Գյումրիի քաղաքապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

2025-ին գրանցվել է լրագրողների նկատմամբ 45 վիրավորանք ու խոչընդոտ, որոնցից 33-ը՝ իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան։

«Այդպիսի վերաբերմունքով աչքի են ընկել նաև առաջին դեմքերը․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, Անդրանիկ Քոչարյանի և Վիգեն Գաբրիելյանի մասին է խոսքը։ Նաև պետք է հիշեցնեմ, որ Տիգրան Ավինյանն է այդպիսի հռետորաբանությամբ հանդես եկել, էլ չենք խոսում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին։ Պետք է նշեմ 15 ֆիզիկական բռնությունների փաստերի մասին, որոնցից յոթը իրավապահների կողմից է կիրառվել տարբեր զանգվածային միջոցառումների և խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ մեկ դեպքում կատարողը առայժմ անհայտ է։

«Սա այն դեպքն է, երբ լրագրող Հակոբ Կարապետյանին դիմակավորված անձը ֆիզիկական բռնության է ենթարկել, և ըստ մեր հարցման պատասխանի՝ իրավապահներից առայժմ այդ անձը հայտնաբերված չէ, բայց նաև պետք է ասեմ, որ նախաքննության գործողություններում այսպես նկատելի առաջընթաց չկա, սա շատ մտահոգիչ է։ Կարծում եմ, որ իրավապահ մարմինները շատ ավելի սկզբունքային պետք է գտնվեն և գործողությունները ակտիվացնեն այդ անձին հայտնաբերելու և միգուցե նաև պատվիրատուին, եթե ենթադրյալ պատվիրատուին հայտնաբերեն և պատասխանատվության ենթարկեն»,- ընդգծեց Աշոտ Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։