ՍԴ նախագահը 7 մլն 787 հազար դրամ պարգևավճար կստանա

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորների համար սահմանել նոր՝ աշխատանքային ստաժի վրա հիմնված հավելավճարներ։

Նշվում է, որ նախագծի նպատակն է ամրապնդել ՍԴ դատավորների սոցիալական և նյութական անկախության երաշխիքները՝ հաշվի առնելով նրանց բարձր սահմանադրաիրավական կարգավիճակն ու բացառիկ լիազորությունները։ Առաջարկվում է, որ պաշտոնավարման երկրորդ տարում հավելավճարը կազմի հիմնական աշխատավարձի 20 տոկոսը, երրորդ տարում՝ 35 տոկոսը, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ ամեն տարի նախորդ տարվա չափին ավելանա ևս 10 տոկոս։ Հավելավճարը կկիրառվի առավելագույնը 11 տարվա համար։

2026 թվականին ՍԴ դատավորների հավելավճարների համար պետական բյուջեից կհատկացվի 46 մլն 775 հազար դրամ։ Այդ գումարը կբաշխվի հետևյալ կերպ՝ սահմանադրական դատարանի նախագահ՝ 7 մլն 787 հազար 520 դրամ, փոխնախագահ՝ 5 մլն 790 հազար 720 դրամ, 7 դատավորներ՝ ընդհանուր 33 մլն 196 հազար 800 դրամ։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը 3,5 մլրդ դրամ էլ նախորդ տարվա դեկտեմբերին էր հատկացրել պետական ծառայողների և քաղաքական պաշտոնյաների պարգևավճարներին։ Նախարարները միջինում ստացել էին մինչև 7 մլն դրամ պարգևավճար։

Նարեկ Կիրակոսյան