Իրանի քաղաքացիները դարձյալ բողոքի ակցիա կիրականացնեն Երևանում 

Լուրեր

29.10.2026 | 16:16
«Գոլդ» սերիայով կենսաչափական անձնագրերը կվաճառվեն թանկ գնով
29.10.2026 | 16:10
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը` ՈւՂԻՂ
29.10.2026 | 16:09
Ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
29.10.2026 | 16:03
ՌԴ-ն և Ուկրաինան ականազերծում են Օլեշկի տանող ճանապարհները և պատրաստվում մարդասիրական օգնության փոխանցմանը
29.10.2026 | 15:55
Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ․ հոկտեմբերի 30-ին տեղումները որոշ շրջաններում հորդառատ կլինեն
29.10.2026 | 15:51
UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը
29.10.2026 | 15:46
Դատարանի որոշմամբ Արգավանդի նախկին համայնքապետի որդուն վաճառված հողամասը կվերադարձվի համայնքին
29.10.2026 | 15:43
Երևան-Մինվոդի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել և վերադարձել «Զվարթնոց»
29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի քաղաքացիներն այսօր ևս մտադիր են բողոքի ակցիա իրականացնել Հայաստանում Իրանի դեսպանության հարակից տարածքում: Նրանք հավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան:

Նշենք, որ հունվարի 17-ին Իրանի քաղաքացիների բողոքի ակցիան խոչընդոտվել էր. ՆԳՆ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել բողոքի երթ անցկացնել ՀՀ-ում Իրանի դեսպանատնից դեպի Կապույտ մզկիթ։

Ակցիայի մասնակիցներից Էսան Սահրադիանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀՀ-ում իրենց խաղաղ երթը խոչընդոտվել է Իրանի դեսպանի վերջին հայտարարությունների պատճառով։

Հիշեցնենք՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին դեսպանատան դիմաց անցկացվող ցույցերի վերաբերյալ հայտարարել էր, թե Հայաստանը իրենց դեմ գործողությունների կենտրոն է դառնում. «Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար»:

Այս հայտարարությանն անդրադարձել են թե´ ՀՀ ՆԳՆ-ն, թե´ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր․ «Մենք Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ շփումներում բազմիցս ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանի պետական անվտանգության դեմ միջոցներ չի ձեռնարկի, և նույնն ակնկալում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Հայաստանում, ընդհանրապես, 2018-ից էս կողմ երբեք, ոչ մի տեղ հանրահավաք չի արգելվել, և մենք չենք կարող առանձին վերցրած մի դեպքում այլ կերպ վարվել, որովհետև դա արդեն իրողություն է»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունից երկու օր անց Իրանի դեսպանատան մոտ ակցիա իրականացնող յոթ քաղաքացի բերման էր ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Ոստիկանությունից մեկնաբանել էին, որ երթն արտոնված չէ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ քաղաքապետարանը չեղարկել է երթ անցկացնելու վերաբերյալ թույլտվությունը: Թե որն էր պատճառը` նշված չէր: Իսկ իրանցիները նշել էին, որ ըստ քաղաքապետարանի հիմնավորման` պատճառը խցանումներ չառաջացնելն է:

 

Արփի Հակոբյան