Ռիտա Սարգսյանի ընկերուհի՞ն է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը. ինչու են ՔՊ-ականները դժգոհ ԿԳ նախարարի նշանակումից

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս նշանակումը ՔՊ-ականների սրտով չէ, և նեղ շրջանակներում դարձել է բուռն քննարկման թեմա:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դժգոհության պատճառն այն է, ոչ Հովհաննիսյանը հեղափոխության օրերին իր երգչախմբի անդամներին թույլ չի տվել դուրս գալ փողոց և արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը:

Անգամ սպառնացել է աշխատանքից ազատելով: Այս տեղեկությունների վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Սոնա Հովհաննիսյանից:

«Տեղեկությունները ճիշտ չեն, որովհետև իմ ամբողջ երգչախումբն այդ օրերին եղել է դրսում, եղել է ցույցերի մեջ: Ես որևէ իրավունք չունեմ բռնանալու, այդպիսի բան տեղի չի ունեցել: ՔՊ-ի անդամ է իմ երգիչներից Արթուր Մանուկյանը, ես ինչպե՞ս կարող էի բռնանալ: Դժգոհություններ կան, տարբեր կարծիքներ կարող են լինել յուրաքանչյուր գործչի մասին, ով հանրային գործունեություն է ծավալում: Ես չեմ պատրաստվում հակառակն ապացուցել»,- ասաց նա:

ՔՊ-ական մեր աղբյուրը փոխանցել էր, որ Հովհաննիսյանն աշխատակիցներին թույլ չի տվել դուրս գալ փողոց, քանի որ Ռիտա Սարգսյանի մտերիմն է: Մեզ հետ զրույցում Սոնա Հովհաննիսյանը չհերքեց, որ Սերժ Սարգսյանի տիկնոջ հետ համագործակցել է: «Նախկին կառավարության ժամանակ ես շատ գնահատված եմ եղել, և դա փաստացի է եղել: Մեր երգչախումբն ունեցել է շատ բարձր կարգ: Շատ բան կարող է փոխվել, բայց արվեստի բնագավառում նույնն է մնում: Ինչ վերաբերվում է իմ մտերմությանը, ապա ես ունեցել եմ զուտ գործնական առաջարկներ նրա կողմից, որոնք վերաբերել են Շուշիի բացօթյա օպերաներին։ Այդ առաջարկները ես իրականացրել եմ, ու վճարվել է երգչախումբը»,- նշեց նա: Մամուլի արխիվներից տեղեկանում ենք, որ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած երգչախումբը միշտ մասնակցություն է ունեցել Ռիտա Սարգսյանի հետ փոխկապակցված միջոցառումներին: Անգամ նշված է, որ համերգները կազմակերպվել են Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հայկ Վարդանյան