Ովքե՞ր են Շիրակի մարզի ռեյտինգային թեկնածուները. լարված իրավիճակ է բոլոր կուսակցություններում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Թիվ 11 ընտրատարածքում՝ Շիրակի մարզում, արդեն հայտնի են ռեյտինգային թեկնածուների անունները: Սակայն, այստեղ կրքերը լարված են, մտահոգված են թե՛ իշխանական, թե՛ ոչ իշխանական թեկնածուները: Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ռեյտինգային ցուցակով առաջադրվելու են Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալներ Արա Մելիքջանյանը եւ Սոֆիա Հովսեփյանը:

Factor.am-ը տեղեկացավ, որ լարված են մարզպետի եւ Սոֆիա Հովսեփյանի հարաբերությունները, տպավորություն է, որ նրանք ինչ-որ կիսելու բան ունեն, որի շուրջ համաձայնության չեն կարողանում գալ: Այս իրավիճակին զուգահեռ էլ մարզպետը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգով լուրջ ձայներ ստանալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ցույց տա, որ արժանի է շարունակել ղեկավարել որպես մարզպետ:

ՔՊ-ի ցուցակում լինելու են նաեւ մարզպետի օգնականներ Էմմա Պալյանը եւ Սերգեյ Տոնոյանը, խորհրդականներից՝ Նազելի Բաղդասարյանը:

Ի դեպ, վերջինս 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ զբաղված էր ՀՅԴ-ականների փիառով:

Ցուցակում լինելու է նաեւ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Նաջարյանը: Factor.am-ն արդեն տեղեկացրել է, որ Շիրակի մարզից ՔՊ ցուցակով առաջադրվելու է նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Բարգավաճ  Հայաստան» կուսկացութունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու են պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը: Ցուցակում թեեւ կլինեն այլ ԲՀԿ-ականներ եւս, բայց հիմնական քվեներ ապահովողը այս երկուսն են լինելու:

Գյումրու անկուսակցական քաղաքապետ, ՀՀԿ-ի օգնությամբ ընտրված Սամվել Բալասանյանն էլ, Factor.am-ի տեղեկություններով, սատարելու է Ֆելիքս Ցոլակյանին: Ի դեպ, նշենք, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ Բալասանյանը փորձում էր Չինաստանում կրթված որդուն՝ Խաչիկ Բալասանյանին առաջադրել ՀՀԿ-ի ցուցակով, սակայն չստացվեց:

Շիրակի մարզում անորոշ է ՀՀԿ-ականների վիճակը: Այս պահի դրությամբ առաջադրվելու միակ ցանկություն հայտնողը մարզային կառույցի ղեկավար, սկանդալների կենտրոնում հայտնված Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանն է: Առաջադրվելու ցանկություն չունի նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Մարզի ՀՀԿ-ական գյուղապետերն էլ չեն ցանկանում տեղի ռեյտինգային  թեկնածուների համար ձայներ ապահովել:

ՀՀԿ-ի ցուցակով ընտրված, բայց մանդատը վերցնելուց հետո ՀՀԿ խմբակցության հետ համագործակցությունը դադարեցրած նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը եւս փաստի առաջ է կանգնած: Նա ցանկանում է առաջադրվել, բայց տարբերակ չկա: Բանն այն է, որ ՔՊ-ից նրան մերժել են, իսկ ՀՀԿ-ի հետ կապված էլ Գրիգորյանը մեծ հույսեր չի կապում:

Նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Արման Սահակյանը՝ Միքայել Մինասյանի ընկերը, որոշել է, որ այս ընտրություններին չի առաջադրվելու:

Անկառավարելի իրավիճակ է ստեղծվել Շիրակի ՀՅԴ-ականների մոտ: Թիվ 11 ընտրատարածքից  ցանկանում է առաջադրվել  պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը, բայց ՀՅԴ-ականները լեզու չեն գտնում: Մասնավորապես, Factor.am-ը տեղեկացավ, որ նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի եւ Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի միջեւ տարաձայնություններ են եղել, Ռոմիկ Մանուկյանին չեն ցանկանում օգնել:

Հայկ Վարդանյան