ԱԱԾ ծառայողին տրված արժեքավոր նվերի մասին տեղեկությունը՝ «պետական գաղտնիք»

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 7-ին որոշում էր ստորագրել Ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ-պոլիկլինիկայի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, փոխգնդապետ Թամարա Մելիքյանին արժեքավոր նվերով պարգևատրելու մասին։

Factor TV-ն հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ նվերի մասին է խոսքը, որքան է դրա արժողությունը և ինչու է որոշվել այն Թամարա Մելիքյանին հանձնել։

Հարցման պատասխանում նշվել է՝ արժեքավոր նվերը ձեռք է բերվել վարչապետի արարողակարգային միջոցառումների շրջանակներում՝ պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի հաշվին։

««Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, (. . .) ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները։ Ըստ այդմ՝ Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»,-հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Պատասխանում չի նշվել նաև, թե ինչ սկզբունքով է պարգևատրվել հենց Թամարա Մելիքյանը․ «Արժեքավոր նվերով պարգևատրվել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջնորդության հիման վրա»։

Եվգենյա Համբարձումյան