Յուրի Խաչատուրովը նախաքննությունից թաքնվելու մտադրություն երբեք չի ունեցել. Միհրան Պողոսյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան է վերադարձել: Factor.am-ին այս մասին ասաց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Վերադարձել է, նոյեմբերի 4-ից Հայաստանի Հանրապետությունում է»,- հստակեցրեց Միհրան Պողոսյանը:

Այս օրերին Յուրի Խաչատուրովը վարույթն իրականացնող մարմին չի կանչվել: Փաստաբանն ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովը թաքնվելու, նախաքննությունից խուսափելու մտադրություն երբեք չի ունեցել:

«Վարույթն իրականացնող մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող էր ցանկացած պահի հրավիրել նրան: Հուլիսի 26-ին նույնպես ծանուցագիրն ուղարկել էին, և որպես վկա նա դրսից էր եկել: Այստեղ լինել-չլինելը որևէ նշանակություն չի ունեցել»,- հավելեց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: Ավելի ուշ պաշտոնական Երևանը նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի գործընթաց նախաձեռնեց, և նոյեմբերի 2-ին արդեն Խաչատուրովը դադարեցրեց լիազորությունները:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին, ակնկալվում է, կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները կընտրեն այսօր՝ նոյեմբերի 8-ին Աստանայում մեկնարկող գագաթնաժողովի ընթացքում: