Պետքարտուղարությունում այսօր Մարկո Ռուբիոն կընդունի Արարատ Միրզոյանին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Պետքարտուղարությունում կընդունի  Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ հայտնում է Պետդեպը։ Նշվում է, որ տեղի ժամանակով ժամը 12:00-ին պետքարտուղար Ռուբիոն Պետքարտուղարությունում հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը, Բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի