Մարզպետները վստահ են, որ ՔՊ-ն մարզերում բարձր վարկանիշ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
Բոլորը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի հենց մարզում։ Նա հույս ունի, որ մարզում ընտրությունները հանգիստ կլինեն: Մարզպետը ծիծաղում է․ «Ժողովուրդը շնչում է, ժողովուրդը ապրում է Արարատի մարզում, եղել են մարդիկ, եղել են հանրապետական, այսօր ինչ-ինչ հանգամանքներում թողնում են, լքում են այդ կուսակցությունը»։

Գարիկ Սարգսյանը հույս ունի, որ մարզում կլինի գաղափարների պայքար, եւ ոչ թե մկանների։ Սակայն հայտնի է, որ մարզում այսօր դեռ որոշ ազդեցություն ունեն Հովիկ Աբրահամյանը, Արամայիս Գրիգորյանը։ Մարզպետին դա չի մտահոգում․ «Ասեմ ավելին՝ այս ընտրությունները ցույց կտան, թե ով ինչ ռեյտինգ ունի»։

Մարզպետը վստահեցնում է, որ մարզում վախի մթնոլորտ չկա։ Իսկ ահա Կոտայքում արդեն 5 ամիս պաշտոնավորող մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իրեն հաշիվ տալիս է, որ նախկինում իր մարզում գրեթե միանձնյա իշխանություն ուներ Գագիկ Ծառուկյանը եւ մարզի քվեների մեծ մասը նրանն էր։

«5 ամիսների ընթացքում լիազորություններն իրացնելիս որեւէ խոչընդոտի, որեւէ կաշկանդումի, որեւէ միջամտության փորձ նշված քաղաքական ուժի կամ գործչի կողմից չի եղել մեր մարզում»,-ասում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Քաղաքացիական պայմանագրով նա նույնպես առաջադրվելու է պատգամավորության թեկնածու եւ վստահ է, որ լինելու է մրցունակ թեկնածու, այստեղ նրա մրցակիցը կլինի Սասուն Միքայելյանը։

«Այդ առումով որեւէ մտահոգություն չկա, ավելին ասեմ՝ օրենքն է սահմանում, որ նույն մարզում առաջադրվեն նույն քաղաքական ուժից 5 թեկնածու, այո, այդ թվում ես եւ պարոն Միքայելյանը կանք»,-նշում է մարզպետը։

Շիրակի մարզպետն ընտրությունների է գնում սոցիալական լավ ցուցանիշով՝ այս տարի Գյումրիում 600 աշխատատեղ է բացվել։ Բայց չի ասի, թե շիրակցիները գոհ են

«Բողոքներ կան, հիմնականում մարզում դժգոհում են անօթեւանության խնդրի հետ կապված»,-ասում է Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը։

Մարզպետը կարծում է, որ շիրակցիների դժգոհություններից Քաղաքացիական պայմանագրի վարկանիշը չի տուժի, մարդիկ ըմբռնող են, որ նոր իշխանությունը դեռ 5 ամսեկան է։

«Մեր բնակչությունը հասկանում է եւ ընկալում է, որ այս կարճ ժամանակահատվածում անհնար է 30 տարվա խնդիրներին լուծում տալ»,-արդարանում է պարոն Սարուխանյանը։

Վայոց ձորի մարզպետը նույնպես ընտրություններում կներկայացնի Քաղաքացիական պայմանագիրը։ Նա մարզ է գնացել հեղափոխությունն այնտեղ հասցնելու համար, առայժմ չի հասել

«Շուրջ մեկ ամիս աշխատում եմ արդեն որպես մարզպետ եւ քայլերը տանում են դեպի հեղափոխություն»,-ասում է Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։

Մարզպետը բացառում է, որ ինքն անձամբ վարչական ռեսուրս է կիրառելու Քաղաքացիական պայմանագրի եւ իր օգտին քվեներ բերելու համար․ «Մեր մոտ քրեաօլիգարխիա չկա, թաղային հեղինակություններ որպես այդպիսին չկան վատ իմաստով եւ ամեն ինչ մրցակցային կլինի

Գեղարքունիքի մարզպետը նույնպես բացառում է վարչական ռեսուրսի կիրառումը։

«Հիմա դրա կարիքն էլ չկա, մենք մեր հասարակության մեջ բավական բարձր վարկանիշ ունենք»,-հայտարարում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Գեղարքունիքցին, ըստ պարոն Սանոսյանի,լավ է տրամադրված հեղափոխության հանդեպ, թեպետ այնպիսի ծանր խնդիրներ է ժառանգել հին իշխանությունից

«Ծայրահեղ խնդիրներ ունենք, ծայրահեղ հարուստ, ծայրահեղ աղքատ, լավ բնակեցված գյուղեր, սահմանամերձ գյուղեր, բնակչության նվազման միտում կա»,-թվարկում է մարզպետը։

Ի դեպ, մարզպետը չի կարող ասել, թե իր մարզում ինչ հեղինակություն ունի նախկին դաշնակցական մարզպետը, բայց ենթադրում է, որ նա կառաջադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան