Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Հասարակություն
11.01.2026 | 17:35
Հունվարի 11-ին, ժամը 13։22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։34-ին, մարվել՝ 13:49-ին: Այրվել է ննջասենյակը (18 քմ)՝ գույքով։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս սենյակներ։