ԱՄՆ-ն մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Մեքսիկայում

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով կհարվածի թմրակարտելներին ցամաքում, գրում է The Hill-ը։

«Մենք սկսելու ենք պայքարել կարտելների դեմ տեղում։ Կարտելները վերահսկում են Մեքսիկան»,- ասել է Թրամփը Fox News-ի «Hannity» հաղորդման եթերում՝ առանց մանրամասնելու իր ծրագրերը։

Նրա մեկնաբանությունները հաջորդել են Կարիբյան ծովում և ջրային այլ տարածքներում, ենթադրաբար, թմրանյութեր տեղափոխող նավերի վրա ԱՄՆ-ի՝ մի քանի ամիս տևած ռազմական գործողություններին։ Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաներն արդարացրել են մահացու հարվածները՝ նշելով, որ նավերից մեկին հարվածով ոչնչացրել են ահաբեկչական ճանաչված վենեսուելական «Տրեն դե Արագուա» խմբավորման անդամներին:

Թրամփի վարչակազմը շաբաթ ձերբակալել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Երկուսն էլ տեղափոխվել են ԱՄՆ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով դատարանի առջև կանգնելու։

ԱՄՆ զինված ուժերը նաև հարվածներ են հասցրել Վենեսուելայի հյուսիսային շրջանի ենթակառուցվածքներին՝ նախքան Մադուրոյի Կարակասում գտնվող նստավայրի վրա հարձակումը։ Բացի այդ, Թրամփի վարչակազմը փորձել է վերահսկողություն հաստատել Վենեսուելայի նավթարդյունաբերության նկատմամբ և հայտարարել, որ երկիրն ԱՄՆ-ին կտրամադրի 30-ից 50 միլիոն բարել նավթ։

«Միջամտությունը երբեք ժողովրդավարություն չի բերել, ոչ էլ երկարատև բարեկեցություն կամ կայունություն է ստեղծել։ Մենք կտրականապես մերժում ենք միջամտությունն այլ երկրների ներքին գործերին»,- անցյալ շաբաթ ասել էր Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի