Իմ բանավեճն այդ նորաթուխ քաղաքական գործիչների հետ չի, իրենց քաղաքական պապայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ է, թող ոտքի տակ չընկնեն. Շարմազանով

Լուրեր

11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

-Թեև ՀՀԿ-ն պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, այդուհանդերձ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ձեր կուսակցությունում փոշմանել են և չեն մասնակցելու ընտրություններին: Ի՞նչ կասեք:

-Այդ հրապարակումներն անհեթեթություն են, փոշմանելու որևէ հարց չկա: Ճիշտ է՝ դեռևս որոշում չկա, բայց ՀՀԿ-ում տրամադրված են մասնակցել ընտրություններին: Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ քաղաքականության մեջ մտնելը արտոնություն չի և փափուկ կյանքի համար չի: Եթե դու մտել ես քաղաքականություն, կուսակցություն ես և ոչ թե գարեջրի սիրահարների միություն, ապա պետք է մասնակցես ընտրություններին: Քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին, ես շատ ուրախ եմ, որ օր օրի իմ այս կարծիքի կողմնակիցները կուսակցությունում ավելանում են: Մամուլում նման հրապարակումն էժան PR է: Թող ոչ մեկ չսպասի, որ Հանրապետականը դադարեցնելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը ՀՀ-ում, հատկապես հիմա, երբ Շարմազանովի և իր ընկերների ասելիքն ավելի լսելի է և ավելի մեծ կարիք կա դա հանրությանն ասելու: Բոլորը մի բևեռում են, որը գլխավորում է Փաշինյանը, և այստեղ կա մի փոքր բևեռ, որը գլխավորում է Հանրապետականը:

-Կուսակցության համաժողովը ևս լինելո՞ւ է, ինչպես արդեն հայտարարվել է:

-Պարտադիր չէ հենց համաժողով լինի, խնդիրն այն է, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը քննարկի հնարավորինս լայն շրջանակների հետ, դրա համար անունը կդնենք համաժողով, թե խորհրդի ընդլայնված նիստ՝ էական չէ: Այսինքն՝ խորհրդի նիստ է լինելո՞ւ նոյեմբերի 11-ին: Այո, ես կարծում եմ՝ ավելի հնարավոր է, որ խորհրդի նիստ լինի կամ խորհրդի ընդլայնված նիստ լինի: Բնականաբար, այն փակ կլինի, որտեղ կլինեն ելույթներ, կարծիքներ, բանավեճեր, որի արդյունքում էլ կծնվի վերջնական ճշմարիտ կարծիք,որով էլ կգնանք դեպի ընտրություններ: Ինչ վերաբերում է օրվան, ապա նախնական՝ նոյեմբերի 11-ին, գուցե մեկ օր այս կողմ, մեկ օր՝ այն կողմ, դա տեխնիկական հարց է:

-Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի հայտարարությունը․ նա տեղեկացրել է՝ չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով:

-Նախ՝ հարգանքով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանի հայտարարությանը, երկրորդը՝ ինձ համար իր որոշումն անակնկալ չէր, Կարեն Կարապետյանն ու նրա ընտանիքը շատ լուրջ ներդրում են ունեցել և ունեն ՀՀ-ում բազմաթիվ սոցիալական և տնտեսական բարեգործական ծրագրերի իրականացման գործում: Մնում է շնորհակալություն հայտնել պարոն Կարապետյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար։ Ես իմ քաղաքական գործունեությունը խորհրդարանում սկսել եմ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը խմբակցության ղեկավարն էր, անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում նրան իր արածների համար՝ թե պետությանը, թե կուսակցությանը: Կարեն Կարապետյանին մաղթում եմ հաջողություն: Ձեր կուսակցությունում ռեյտինգայինով ընտրված պատգամավորներից ովքե՞ր են կրկին առաջադրվելու, կա՞ն այդպիսիք: Առաջադրումները կլինեն, կտեսնեք:

-Հնարավո՞ր է՝ Դուք առաջադրվեք Լոռու մարզում:

-Ես և Լոռու մարզից կարող եմ առաջադրվել, և Երևանից, տեսնենք: Ես պատրաստ եմ, իսկ եթե մնա իմ նախընտրությանը, ապա ես կնախընտեի Լոռու մարզից առաջադրվել, բայց ես առաջնորդվում եմ ոչ թե իմ շահերով, այլ կուսակցության, թիմի շահերով: Իմ ասելիքը քաղաքական է, անկախ նրանից, թե ուր կլինեմ այն կլինի հստակ՝ ընդդիմադիր, քրիստոնեական, ազգային պայքարող տեսակի ասելիք է իմը: Լոռին էլ նախընտրում եմ, որովհետև իմ ծննդավայրն է, որտեղ ունեմ անցած ճանապարհ: Այն, որ մեծ-մեծ խոսում էին, ասում էին՝ պաշտոն չլինի բարև չեն տա, այ դրանց համար եմ ուզում առաջադրվել, որ տեսնենք՝ իրենք շատ ձայն ունե՞ն, թե՞ ես: ՔՊ-ից էլ հիմա մարդիկ կան, որոնք մեծ-մեծ խոսում են՝ Աշոտյանը, Շարմազանովը որ դնեն, ձայն չեն ունենա: Այդ նորաթուխ քաղաքական գործիչներին ուզում եմ ասել՝ Նիկոլ Փաշինյանը չլինի, ձեր թոզն էլ չի երևա, հերիք է Նիկոլ Փաշինյանի դուխը պրոեկտեք ձեր վրա: Երբ Նիկոլ Փաշինյանն էլ կգնա, ինչպես գնաց Սերժ Սարգսյանը, իսկ դուք կմնաք ու դուխ կունենաք մեզ նման վեց ամիս քյալլա տալ բոլորի հետ, դուխ կունենանք թեկնածություն դնել և դուխ կունենաք 100 ձայնից ավել հավաքել, այն ժամանակ կասեմ՝ հալալ է ձեզ: Հիմա Նիկոլ Փաշինյանի դուխով հերիք է խոսեք:

-Պարոն Շարմազանով, իրենք նաև դժվարանում են պատկերացնել, թե ինչպես եք դուք, պարոն Աշոտյանը քարոզարշավի ընթացքում դուրս գալու մարդկանց մեջ և քարոզչություն իրականացնելու:

-Շատ սովորական:Կգնանք, կտեսնեք: Էդուարդ Շարմազանովն ազնիվ զինվոր է, ոչ թե լեգիոներ: Ես միայն մի բան կասեմ՝ իմ բանավեճն այդ նորաթուխ քաղաքական գործիչների հետ չի, իմ բանավեճն իրենց քաղաքական պապայի՝ Նիկոլ Փաշինյանի հետ է: Այնպես որ, խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել:

 

Շողիկ Գալստյան