Հույս ունենք, որ նոր տարին լավ նորություններով կսկսվի․ Վահան Կոստանյան

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Եթե հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հունվարի 1-ից բացվեր, ապա արդեն հայտարարած կլինեինք, բայց մենք լիահույս ենք, որ այս ուղղությամբ դրական զարգացումներ կլինեն արդեն շուտով»,-այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ դինամիկան խոսում է դրական զարգացումների մասին, որոնք սպասվում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կոնտեքստում։

«Հայկական կողմը շատ ավելի վաղուց էր պատրաստ, ենթակառուցվածքային առումով նաև, համապատասխան մաքսատան շենքի կառուցմամբ և այլն։ Դեռ ամիսներ առաջ պատրաստ էր։ Դեռ տարուց ավելի, ես կասեի, գործարկելու այս պայմանավորվածությունները։ Եվ հույս ունենք, որ նոր տարին լավ նորություններով կսկսվի։ Այս պահի դրությամբ չունենք ինդիկացիա, որ հունվարի 1-ին հենց տեղի կունենան այդ բացումները»,-նշեց Կոստանյանը։

Փոխնախարարը հիշեցրել է՝ Հայաստանը պատրաստ է բացել ցամաքային անցակետերը թուրքական և ադրբեջանական բեռնատարների համար, որպեսզի Հայաստանի միջոցով նաև երկու հարևանները առևտուր իրականացնեն։ Առաջարկը մնում է ուժի մեջ․ «Ակնհայտ է, որ տարածաշրջանում զարգացումներ են տեղի ունենում, այդ թվում նաև ապաշրջափակման կոնտեքստում։ Եվ հույս ունենք, որ այս պատկերը կամբողջանա նաև Թուրքիայի մասնակցությամբ ապաշրջափակման գործընթացին, որը էականորեն դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանի դինամիկայի և փոխկապակցվածությունների ստեղծման վրա։ Իսկ ինչքան շատ լինեն այս փոխկապակցվածությունները, այնքան ավելի կամրապնդվի ստեղծված խաղաղությունը տարածաշրջանում»։

Կոստանյանի խոսքով՝ վերջին շրջանում հայկական կողմը թուրքական կողմի հետ առավելապես կենտրոնացած է Կարս-Գյումրի երկաթգծի ենթակառուցվածքների ֆիզիկական վերագործարկման, վերակառուցման վրա։ Փոխնախարարը նշում է, որ թուրքական կողմը արդեն իսկ սկսել է որոշակի աշխատանքներ իրականացնել սահմանի իրենց հատվածում։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այսօր Factor TV-ի յութուբյան ալիքում։