Իշխան Սաղաթելյանին և նրա ընտանիքի անդամներին Գլխավոր դատախազություն են հրավիրել

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Լիանա Սաղաթելյանը, նրա եղբայրը՝ Նաիրի Սաղաթելյանը, Մեդեա Սաղաթելյանը, Բալասան Սաղաթելյանը, նրա հայրը՝ Վաչիկ Սաղաթելյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին և ստացված տվյալների առնչությամբ ներկայացնել դիրքորոշում:

Միաժամանակ, հայտնում եմ, որ իրավունք ունեք ներկայացնելու հայտարարագիր, որը ներառում է հետևյալ տվյալները.

1) անձին և նրա ընտանիքի անդամներին՝ հայտարարագրի ներկայացման պահին պատկանող գույքը.

2) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների պարտավորությունները միմյանց և երրորդ անձանց նկատմամբ.

3) հայտարարագրի ներկայացման պահին անձի և նրա ընտանիքի անդամների բոլոր բանկային հաշիվների ցանկը՝ Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս.

4) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների եկամուտները և դրանց աղբյուրները.

5) ուսումնասիրվող ժամանակահատվածում անձի և նրա ընտանիքի անդամների՝ գույք օտարելու կամ ձեռք բերելու գործարքները և դրանց ֆինանսավորման աղբյուրները.

6) ուսումնասիրության առարկա գույքի առնչությամբ այլ հանգամանքներ»,-նշվում է հրապարակային ծանուցագրում։

 

Եվգենյա Համբարձումյան