Առողջապահության նախարարությունը հորդորում է տոնական օրերին պահպանել սննդային անվտանգության կանոնները

Լուրեր

05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
05.10.2026 | 16:35
Ժորժե Ժեզուշ. «Եթե Ռոնալդուն ցանկանում է լինել Պորտուգալիայի հավաքականում», կարող է վերադառնալ»
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Մոլդովայի անցակետի մոտ արկի ընկնելու հետևանքով սահմանապահ է վիրավորվել
05.10.2026 | 16:18
Հեռացում ԱԺ նիստից, ձայնից զրկում, նախազգուշացում․ ինչ պատիժներ է սահմանելու էթիկայի հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:10
Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 16:03
Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի տարածման մասին հաղորդումները
05.10.2026 | 15:55
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին
05.10.2026 | 15:46
Ծաղկաձորում ավարտվել է դպրոցականների ԱԱ-ի Եվրոպական մայրցամաքային փուլը
05.10.2026 | 15:39
Եմենի կառավարական ուժերը հայտարարել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու մասին
05.10.2026 | 15:28
ԵԽԽՎ-ն անարդար է գտնվել արտաքին ճնշումների մասով ՌԴ-ին առանձնացնելով. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 15:19
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:54
Չկա մեկ դրամ, որն ապօրինի է. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
Բոլորը

Հայաստանի առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ամանորյա տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված՝ վարակիչ հիվանդությունների և թունավորումների առաջացման ռիսկը զգալիորեն բարձրանում է։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տոնական օրերին հաճախ օգտագործվում են երկար ժամանակ և ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի տաքացված կերակրատեսակներ, ինչպես նաև իրար հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք կարող են մարսողական համակարգի տարբեր խանգարումների պատճառ դառնալ։

«Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն խանութներից և խուսափել անկազմակերպ վաճառքի կետերից, ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին և արտաքին տեսքին, աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը՝ փոքր քանակներով և հիգիենայի կանոնների պահպանմամբ, պատրաստի կերակրատեսակներ գնելիս ստուգել դրանց պատրաստման և իրացման ժամկետները, պահպանման պայմաններն ու ջերմաստիճանը, կիսապատրաստված մթերքները օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել կրկնակի ջերմային մշակման, խմորեղենը և կրեմով տորթերը սառնարանում պահել առավելագույնը երեք օր, սնունդ պատրաստելուց առաջ և հում մթերքին դիպչելուց հետո պարտադիր լվանալ ձեռքերը, հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին տախտակներ և դանակներ, մանրազնին լվանալ կանաչին, մրգերն ու բանջարեղենը, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք եռացնել 15–20 րոպե, չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։

Առողջապահության նախարարությունը նաև նշում է, որ մարսողության խանգարումների, սրտխառնոցի կամ որովայնային ցավերի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի»,- ասված է հաղորդագրությունում։