Երևանն ու Անկարան պայմանավորվել են․ դիվանագիտական անձնագրեր ունեցողների մուտքի վիզան փոխադարձության սկզբունքով կտրվի անվճար

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Կառավարությունը պատրաստվում է Թուրքիայի հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների՝ Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար դարձնել։ Նախագիծը գործադիրի գրավոր քվեարկության հարցերում է ընդգրկված։

Գործող իրավակարգավորումներով ՀՀ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանված է Թուրքիայի մուտքի արտոնագրի տրամադրման վճար: Մյուս կողմից, Թուրքիայի Հանրապետության ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց համար սահմանված է Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման վճար:

«Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փոխադարձության սկզբունքով 2026թ. հունվարի 1-ից Հայաստանն ու Թուրքիան E-Visa համակարգով առանց պետտուրքի՝ անվճար, Հայաստան և Թուրքիա մուտք գործելու համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու հնարավորություն են ստեղծելու ՀՀ և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր ունեցող անձանց համար»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Այսպիսով, մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումը անվճար կդառնա՝ պետական տուրքի դրույքաչափը զրո է:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։

Եվգենյա Համբարձումյան