Ամուսինները, բռնություն գործադրելով, իրենց ծանոթից գումար են պահանջել, սակայն նպատակին չհասնելով՝ մեքենայի բանալիներն են վերցրել․ ՔԿ

Լուրեր

01.10.2026 | 10:25
Flydubai ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Իսրայել չվերթները՝ ինքնաթիռում միջադեպից հետո
01.10.2026 | 10:21
Հայտնի են Կիպրոս – Հայաստան հանդիպման մրցավարները
01.10.2026 | 10:17
Նավթի գները նվազել են
01.10.2026 | 10:02
ՀՀ-ն 250 մլն եվրո վարկ է վերցնելու՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համար
01.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
01.10.2026 | 09:30
Ռոնալդուն լքել է Պորտուգալիայի հավաքականի ճամբարը և հանդես է եկել հայտարարությամբ
30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
Բոլորը

Ամուսինները բռնություն գործադրելով իրենց ծանոթի վրա, գումար են պահանջել, ապա իրենց նպատակին չհասնելով, վերցրել են ավտոմեքենայի բանալիներն ու հեռացել։ Քննչական կոմիտեից հայտնում են քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ և անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։

Մասնավորապես՝ 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր և խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն.-ն բռնելով Մ.Ա.-ի պարանոցից պահանջել է լուռ մնալ՝ այդ ընթացքում ներս թողնելով նաև կնոջը՝ Ա․Հ․-ին։

Այնուհետև, ամուսինները փոխլրացնելով միմյանց գործողությունները բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ և պահանջել 280 հզր ՀՀ դրամ գումար, սակայն մերժում ստանալով` վերցրել են տուժողին պատկանող 2 մլն ՀՀ դրամ արժողության ավտոմեքենայի բանալին և հեռացել:

Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։