Անհիմն են արգելվել ցույցերը․ 2020-ին հայտարարված ռազմական դրության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
Բոլորը

«44-օրյա պատերազմի մեկնարկի օրը հայտարարված ռազմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն է արգելել հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաև քննադատող հրապարակումները»,- այս մասին իր որոշման մեջ արձանագրել է սկզբում Վարչական, իսկ օրեր առաջ՝ նաև Վարչական վերաքննիչ դատարանը։

«Ռազմական դրության տվյալ սահմանափակումները՝ հավաքների ազատության արգելքը և կարծիքի ազատության կոպտագույն սահմանափակումները, հակասում են ՀՀ-ում ավելի բարձր ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին»,- նշում է իրավաբան Վահե Գրիգորյանը։

Պատերազմի ավարտից հետո, երբ դեռ շարունակվում էր ռազմական դրությունը, Վահե Գրիգորյանը, պատգամավոր Արծվիկ Մինասյանը և նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը դիմում էին ներկայացրել դատարան՝ ռազմական դրություն հայտարարելու որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու պահանջով։ Իսկ այդ օրերին իրավիճակը պարբերաբար լարվում էր։

Ռազմական դրության ժամանակ արգելվել էին նաև պետական և պաշտոնատար անձանց ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունաւվետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը․ «Հավաքների ազատության սահմանափակումը և կարծիքի արտահայտման սահմանափակումն ուղղված է իրականությունը բարձրաձայնող մարդկանց լռեցնելու՝ իրավական գործիքակազմով օժտված լինելու փաստն ունենալու համար։ Զուտ իրականությունը բարձրաձայնող մարդկանց լռեցնում էին՝ իբր ռազմական դրության կանոնները խախտելու պատրվակով»,- ասում է իրավաբանը։

Կառավարությունը, սակայն, հակադարձել էր դիմումին․ «Յուրաքանչյուր պետություն, գնահատելով հանրության կյանքին սպառնացող վտանգը, իր հայեցողական լիազորությունների շրջանակներում սահմանում է հավաքների ազատության իրավունքի ազատության սահմանափակումները, ընդհուպ՝ արգելք»: Այսօր նմանօրինակ մեկնաբանություն տալիս է նաև իշխող ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը․ «Եթե հարցը քաղաքական առումով եք տալիս՝ արդյո՞ք ես համարում եմ, որ 2020 թվականին համաչափ չի եղել, չեն եղել սահմանափակումներ՝ չէ՛, չե՛մ համարում։ Ես համարում եմ, որ պատերազմական իրավիճակում այդպես էլ պիտի լիներ»։

Այնինչ, ռազմական դրության ժամանակ հայտարարված այս սահմանափակումների հետևանքով շատ քաղաքացիներ ոչ միայն վարչական պատասխանատվության են ենթարկվել, այլև քրեական գործեր են հարուցվել․ «Ուղղակի հարյուրավոր անձանց սոցիալական հարթակներում կատարված գրառումների համար տուգանում էին, ենթարկում քրեական հետապնդման»,- նշում է Վահե Գրիգորյանը։

Իրավաբանի, նախկին և ներկա պատգամավորների դիմումը Վարչական դատարանում քննվեց գրեթե մեկուկես տարի․ 2022թ. մայիսին դատարանն արձանագրեց՝ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցությունը պետության ամբողջ տարածքում ռազմական դրության պայմաններում արգելելը եղել են անհրաժեշտ և չափավոր։ Դատարանի այս որոշման հետ Կառավարությունը համաձայն չի եղել, ուստի բողոքարկել է, սակայն օրեր առաջ Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը։ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը մեկ ամիս ունի այն ևս բողոքարկելու համար, և, եթե Վճռաբեկ դատարանը ևս համակարծիք լինի նախորդ ատյանների հետ, ապա այս որոշումը որպես նոր երևան եկած հանգամանք կարող է դիտարկվել պատասխանատվության ենթարկված անձանց գործերով, և դրանք նորից քննության կուղարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան