Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից

Լուրեր

01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ամփոփվել են Լևոն Թոքմաջյանի քանդակի հեռացման վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։ Այս մասին հայտարարություն է տարածել Պարույր Սևակի տուն-թանգարանը։

«Շնորհակալություն ենք հայտնում հարցմանը մասնակցած բոլոր անձանց։ Միաժամանակ ընդգծում ենք, որ հաշվի են առնվել միայն Զանգակատուն համայնքի բնակիչների քվեները։ Համայնքի բնակիչների քվեարկության արդյունքներով՝ 79,9% և 20,1% տոկոսային հարաբերակցությամբ, որոշում է կայացվել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից հեռացնել վերոնշյալ քանդակը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ արձանը դպրոցի բակում տեղադրելուց հետո քանդակի հետ կապված քննադատություններ են հնչել։ Քանդակագործը հայտնել էր, թե որոշել էր իր նվերն անել Պարույր Սևակի ծննդավայրին:

Անդրադառնալով այդ քննադատություններին՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է արել՝ կից համաշխարհային արվեստագետների հայտնի լուսանկարներ հրապարակելով․

«Լուսանկարներում համաշխարհային հռչակ ունեցող արվեստագետների գործեր են։ Մի մասը ինքնանկարներ, որտեղ նրանք գրեթե անճանաչելի են, կամ առավելագույնս տձեւ եւ տգեղ, մյուս մասը՝ քանդակներ են, կոմպոզիցիաներ։ Մեկը վերնագրված է «Ընտանիք», մյուսը՝ «Քայլող մարդը», երրորդը՝ «Մարդը շարժման մեջ», չորրորդը՝ «Թագավորն ու թագուհին» եւ այլն։

Բոլորը տձեւ են, տգեղ, անհասկանալի։ Որեւէ մեկը հնարավոր չէ նույնականացնել մեր՝ ոչ արվետագետներիս աչքին հասանելի օբյեկտերի հետ։ Մարդ ասելով մենք տեսնում ենք մեզ ծանոթ ֆիսզիկական կառուցվածքով մարդ, քանդակագործը տեսնում եւ ստեղծում է անհասկանալի լղար երկար մի բան։

Պաբլո Պիկասո ասելով մենք պատկերացնում ենք մեզ նման մարդ, ինքը իրեն պատկերում է մարդու եւ գորիլայի միջեւ մի բան։ Ինչու, որովհետեւ նա այդ պահին ստեղծում է ոչ թե սեփական դեմքը, այլ «մահվան հետ հանդիպումը»։

Լեւոն Թոքմանջյանը, ուրեմն, քանդակել է ոչ թե Պարույր Սեւակի դեմքը, այլ՝ «Անլռելի զանգակատուն» պոեմը, այնպես ինչպես ինքն է դա տեսնում։ Եւ այնպես, ինչպես մենք դա չենք տեսնում։

Դրա համար էլ Լեւոն Թոքմանջյանն է քանդակագործը, իսկ մենք՝ ամենքս, մեր գործին ենք, եւ, կարծես թե, արվեստից, նկարչությունից ու քանդակներից շատ բան չենք հասկանում։ Եթե հասկանայինք, ստորեւ բերված արվեստի գործերի համաշխարհային հռչակի գաղտնիքն էլ կհասկանայինք։

Բայց սրանք բոլորը մեր աչքի համար տգեղ, տձեւ եւ անհասկանալի բաներ են, որոնցից ոչ մեկում մարդը ինքն իրեն նման չէ, եւ առհասարակ մարդու էլ նման չէ»։