Իրավիճակն ավտոճանապարհներին՝ 17։10-ի դրությամբ
Հասարակություն
13.12.2025 | 18:03
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Վայքի և Ճամբարակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: