Ձեռագործ գորգ, «Մոսկվա» մակագրությամբ նկար․ ինչ նվերներ է ստացել Պապոյանը  ռուս և իրանցի գործընկերներից 

Լուրեր

11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նվերներ է հայտարարագրել, որոնք ստացել է 2025 թվականի ընթացքում։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Պապոյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցնող անձի հաշվառման ձևաթղթից։

Իրաքի հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբը Ալ-Ալավին Գևորգ Պապոյանին արձանիկ է նվիրել։ Նա նվերը ստացվել է Հայ-իրաքյան տնտեսական համագործակցության միջկառավարական խորհրդի ժամանակ: Նվերի արժեքը Պապոյանը գնահատել է 65,300 դրամ։ 

Իրանի Իսլամական հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադը պարսկական գորգ է նվիրել նախարար Պապոյանին՝ իր Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նվերի արժեքը գնահատվել է 151,600 դրամ։ 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 207 հազար դրամ արժեցող «Գելիմ Սոֆրեհ Կորդի»-ն հարթ հյուսված գոբելենային գորգ է նվիրել Պապոյանին, որն ավանդաբար գործում են Հյուսիսային և Ռազավ Խորասանի քուրդ կանայք։ Նվերը Պապոյանը ստացել է Իրանի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ։ 

Իրանի առևտրաարդյունաբերական պալատից Պապոյանը ստացել է պարսկական ձեռագործ «Սինաքարի» ոճի ծաղկամանի և ափսեի հավաքածու։ Նվերի արժեքը գնահատվել է 94,100 դրամ։ Նա նվերը ստացել է Հայաստանում տեղի ունեցած հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ:

Էկոնոմիկայի նախարարը նվեր է ստացել նաև Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովից։ Ռուս գործընկերը նրան «Մոսկվա» մակագրությամբ ձեռագործ նկար է նվիրել։ Արժեքը Պապոյանը գնահատել է 119,800 դրամ։ Գևորգ Պապոյանը նվերը ստացել է 2025 թվականի մարտի 18-ից 20-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: 

Անի Թամրազյան