Որքան է վաստակում Արտաքին հետախուզության ծառայության պետը․ Քրիստիննե Գրիգորյանի հայտարարագիրը

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հիմնադրվել է 2023-ի հոկտեմբերի 4-ին, սակայն դրա գործունեության մասին քիչ բան է հայտնի։ Միայն այս տարվա սկզբին ծառայությունը արտաքին ռիսկերի վերաբերյալ զեկույց հրապարակեց, դրանից հետո ծառայության աշխատանքի մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։

Factor TV-ն ուսումնասիրել է ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացրած հայտարարագիրը։ 2024-ի ընթացքում նա 21 միլիոն 461 հազար դրամ վարձատրություն է ստացել ԱՀԾ-ից։ Գրիգորյանը 3 անշարժ գույք է հայտարարագրել․ 3 բնակարան, որոնցից 2-ը Երևանում, մեկը՝ Սևանում (համատեղ սեփականություն)։

Երևանում գտնվող բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2015-ին, մյուսը՝ 2021-ին, երբ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Բնակարանը գնվել է «Միկշին» ընկերությունից հիփոթեքով՝ 35,3 միլիոն դրամով։ 2024-ի ընթացքում հայտարարատուն 8,6 միլիոն դրամ է ուղղել հիփոթեքի մարմանը։

Քրիստիննե Գրիգորյանը նաև 3,2 միլիոն դրամ բանկային հաշիվների մնացորդ է հայտարարագրել, ինչպես նաև կանխիկ դրամ՝ 480 դոլարի (տարվա սկզբում՝ 1000 դոլար) և 29 հազար դրամի չափով (տարվա սկզբում՝ 900 հազար դրամ)։ Բացի այդ, ծառայության պետը պետական եկամուտների կոմիտեից 2,7 միլիոն դրամի չափով եկամտային հարկի վերադարձ է ստացել։

Նշենք՝ արտաքին հետախուզության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է։

Եվգենյա Համբարձումյան