«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում է։ Այդ մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հաջողություն մաղթելով Ալբերտին և ամբողջ թիմին։ Հիշեցնենք՝ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում կներկայացնի 12-ամյա Ալբերտը: Նրա Brave Heart-ը YouTube-ում ավելի քան 1 միլիոն դիտում ունի։