ArCa համակարգում խափանումներ են

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այս պահին ՀՀ ինտերնետ կապուղիներում արձանագրվել են տեխնիկական խափանումներ, ինչի հետևանքով ինտերնետ միջավայրում (online) իրականացվող որոշ գործարքներ չեն հավաստագրվում։ «Խնդրի վերացման և հետագա թարմացումների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից