Սերժ Սարգսյանի ամառանոցը՝ Ձորաղբյուր գյուղում․ որտե՞ղ է այսուհետ ապրելու ՀՀ երրորդ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 10:32
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ․ ՄԻՊ-ի ուղերձը
24.04.2024 | 10:20
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
24.04.2024 | 10:09
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է. հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 10:00
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից
24.04.2024 | 09:44
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
24.04.2024 | 09:26
Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում․ ՀՀ վարչապետ
24.04.2024 | 09:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 09:01
Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. ՈՒՂԻՂ
24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձորաղբյուր գյուղի ազատության փողոցում գտնվող ամառանոցը, որտեղ այսուհետ ապրելու է Սերժ Սարգսյանը, անվտանգության աշխատակիցները խնդրեցին ամբողջովին չնկարահանել՝ չխաթարելու համար պաշտոնաթող նախագահի անվտանգությունը։

Ամառանոցը, որտեղ կապրի Սերժ Սարգսյանը, ըստ մամուլի, պատկանում է նրա փեսային՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին։ Ձորաղբյուր գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ Սերժ Սարգսյանի տեղափոխությունից հետո շատ բան չի փոխվել՝ ճանապարհները չեն փակվում, ազդանշաններ չեն հնչում, սակայն նրանք նոր հարևանի հայտնությունից առանձնապես ոգևորված չեն։

Նախքան Ձորաղբյուր տեղափոխվելը պաշտոնաթող նախագահի գրասենյակն առաջարկել էր Ազատության պողոտայում առանձնատուն գնել ու նվիրել պաշտոնաթող նախագահին։ Այս տարբերակը, սակայն, Փաշինյանի կառավարության պնդմամբ, ֆինանսապես ձեռնտու չի եղել։ Սերժ Սարգսյանի գրասենյակը նաև առաջարկել է Սարգսյանին տրամադրել ԱԱԾ ընդունելությունների տունը։ Այս տարբերակն էլ է մերժվել, կառավարության ներկայացուցիչների պնդմամբ, այն պետական գործառույթներ կատարելու համար նախատեսված շինություն է։

Փաշինյանի կառավարությունն իր հերթին Հայաստանի երրորդ նախագահին առաջարկել է շուրջ տասը կեցավայրեր, որոնք բոլորը երրորդ նախագահի գրասենյակի կողմից մերժվել են։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ին փոխանցեց, որ առաջարկները հիմնականում մերժվել են անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, և որ կառավարությունն այդ հարցում այլևս անելիք չունի․ «Եթե մերժվել են, մեզ որևէ բան չի մնում անելու, քան ընդամենը հաջողություն մաղթել Սերժ Սարգսյանին և նրա գրասենյակին իրենց հետագա գործունեության մեջ։ Դա, ըստ էության, իրենց ցանկությունն էր, ոչ մեր»,- ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին վարչապետի պաշտոնում իր վարած առաջին և միակ նիստում Սերժ Սարգսյանը հրաժարվել էր իր կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից: Դա այն նույն առանձնատունն էր, որտեղ նա ապրում էր։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը կառավարոթյան նիստում ասել էր, թե իր բնակարանի հարցը քննարկելու ժամանակը չէ, դա քննարկվի այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին կլինի այլ մարդ: «Հիմա Հայաստանի երրորդ նախագահին բնակարան նվիրելու ժամանակը չէ, կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ ահա այս բազկաթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ»,- ասել է երրորդ նախագահը։

Սերժ Սարգսյանը, երևի թե, չէր պատկերացնում, որ այդքան արագ մեկ այլ վարչապետ կնստի այդ աթոռին, իսկ իր կեցավայրի հարցը կլուծի սեփական փեսան։

Լիլիթ Շաբոյան