Նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում գրանցվել է 55 030 բացակա, որոնցից 11 033-ը՝ սուր շնչառական վարակների պատճառով․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է սուր շնչառական վարակները իրավիճակը դեկտեմբերի 1-ի տվյալներով։ «Նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում այս պահին գրանցվել է 55 030 բացակա, որոնցից 11 033-ը՝ սուր շնչառական վարակների պատճառով։ 11.033-ն ընդհանուր սաների 2.3%-ն է: 11033 ՍՇՎ-ով բացականերից 175-ը բացահայատվել է «համաճարակային ֆիլտրի» արդյունքում և ուղարկվել է տուն»,- ասված է հաղորդագրությունում։