Ովքեր և ինչ գնով են զարդարում Հանրապետության հրապարակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
15.08.2026 | 11:58
Վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր ու մեքենաներ. ուժեղ քամու հետևանքները
15.08.2026 | 11:44
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուանդայի ԱԳՆ-ների միջև
15.08.2026 | 11:30
Ցինցինատի. Կարեն Խաչանովը պարտվել է մեկնարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 11:12
65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործի
15.08.2026 | 11:00
Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո
Բոլորը

Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 14-ին։ Այս տարի մայրաքաղաքի բյուջեից տոնական զարդարանքի համար ավելի քան 607 միլիոն դրամ է հատկացվել։ Գումարը կծախսվի տոնածառի ճյուղերի ու լույսերի, վարչական շրջանների 10 տոնածառների լույսերի և գագաթների մատակարարման, Հանրապետության հրապարակի երգող շատրվանների տարածքի ձևավորման, ինչպես նաև Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար։

Factor TV-ն ուսումնասիրել է գնման գործընթացը։ Երևանի տոնական ձևավորման և միջոցառումների կազմակերպման համար երկու փուլով մրցույթ է հայտարարվել: Երևանի քաղաքապետարանից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նախաորակավորման հայտ են ներկայացրել «Ֆակտորի փրոդաքշն», «Բեգրաունդ փրոդաքշն», «Սինեմարտ», «Աութսորս» և «Մոնթե քորփորեյշն» ընկերությունները, որոնք մասնակցել են կոնսորցիումով, այսինքն՝ համատեղ։

Փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ «Աութսորս» և «Մոնթե քորփորեյշն» ընկերությունների հայտում հանձնաժողովի անդամները պահանջների անհամապատասխանություն են արձանագրել։ Հանձնաժողովը, որի նախագահը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է, անբավարար է գնահատել մասնակցի հայտն ու մերժել, քանի որ ընկերություններից որևէ մեկը հայտը ներկայացնելու տարվա կամ դրան նախորդող երեք տարիների ընթացքում առնվազն երկու մշակութային միջոցառում կազմակերպելու պայմանագիր պետք է ունենար, որոնցից յուրաքանչյուրը կարժենար առնվազն 150 մլն դրամ։

«Մոնթե կորպորեյշն»-ը նոր չէ ոլորտում․ ընկերությունը 2021 թվականին տեղադրել և ձևավորել է գլխավոր տոնածառը։ Ընկերության սեփականատեր Անդրանիկ Խուրշուդյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ դժգոհություն չունեն հանձնաժողովի որոշումից։ Նրա խոսքով՝ առնվազն երկու պայմանագիր ունենալու պահանջին համապատասխանել են, բայց դրանցից մեկը դարձյալ կոնսորցիումով է եղել, ինչն էլ պահանջներին չի համապատասխանել։

Մրցույթի նախաորակավորման փուլը չհաղթահարած «Աութսորս» ընկերության սեփականատեր Արմեն Սարգսյանն էլ Factor TV-ին ասաց, որ չեն բողոքարկել գնահատող հանձնաժողովի որոշումը: Հանձնաժողովի հետ քննարկման ժամանակ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, և եկել են այն եզրակացության, որ օրենքի մեջ բաց կա, որն էլ տարընկալման և մեկնաբանման պատճառ է դարձել։ 

Հանձնաժողովը, որի կազմում եղել են ավագանու ՔՊ խմբակցության անդամներ և «Հանրային ձայնից» մեկ անդամ, բանակցել է նախաորակավորված երեք ընկերությունների հետ՝ քննարկելով հայտերի գնահատման կարգն ու  կատարվելիք աշխատանքների չափաբաժինները։

Մրցույթի երկրորդ փուլում, երբ ընկերությունները պետք է ներկայացնեին հստակ առաջարկներ, «Բեգրաունդ փրոդաքշն»-ը մասնակցության հայտ չի ներկայացրել,  մյուս երկու ընկերությունները՝ «Ֆակտորի փրոդաքշն»-ն ու «Սինեմարտ»-ը, ըստ գնահատող հանձնաժողովի, համապատասխանել են երկրորդ փուլի պահանջներին։

Այս ընկերությունները ներկայացրել են տարբեր չափաբաժինների գնառաջարկներ։ Երկու չափաբաժնի համար «Սինեմարտ» ընկերությանը հատկացվել է ավելի քան 267 միլիոն դրամ․ միայն մայր տոնածառի ճյուղերի, լույսերի և վարչական շրջանների 10 տոնածառների լույսերի և գագաթների մատակարարման համար՝ 57 միլիոն 645 հազար դրամ այն դեպքում, երբ քաղաքապետարանը սահմանել էր 50 միլիոն դրամի գնառաջարկ։

«Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը հատկացվել է 340 միլիոն դրամ։ Գլխավոր տոնածառը տեղադրել է համայնքին պատականող «Ձևավորում և Սպասարկում» ՀՈԱԿ-ը։ Ի դեպ, նախորդ տարի ևս նույն ընկերություններն են զբաղվել Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու աշխատանքներով, և «Բեգրաունդ Փրոդաքշն»-ը կրկին չէր մասնակցել երկրորդ փուլին։ Ինչո՞ւ․ «Բեգրաունդ փրոդաքշն» ընկերության 19 տոկոս բաժնեմասի սեփականատեր Վազգեն Պողոսյանը Factor TV-ին փոխանցեց, որ բանակցությունների արդյունքում են այդպես որոշել, երբ պարզ է դարձել, որ գաղափարները չեն կարող կյանքի կոչել։ Պողոսյանը, որ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է նախագահի օգնականի պաշտոնը, ասաց՝ մյուս ընկերությունների հետ ներքին պայմանավորվածություն չեն ունեցել։

Վազգեն Պողոսյանը, ի դեպ, 50 տոկոս բաժնեմաս է ունեցել նաև «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունում և 2021 թվականին ընդամենը 25 հազար դրամով այն վաճառել է ընկերության ներկայիս 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Ռուդիկ Տեր-Գալստյանին, որն աշխատել է «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում և Հանրային հեռուստաընկերությունում։ 

Պետական կառույցները հաճախ են առանց մրցույթի բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հետ։ Իսկ «Սինեմարտ»-ը հիմնադրվել է 2008 թվականին, ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին պրոդյուսեր, ներկայում ռազմավարական ծրագրերի ղեկավար Ռուբեն Շահինյանին։ Ընկերությունից մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ հայտնեցին, որ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հետ նախնական պայմանավորվածություն չեն ունեցել և մասնակցել են միայն այն չափաբաժնին, որի մասով նախկինում ունեցել են փորձառություն, և որը համապատասխանում է իրենց մասնագիտական գործունեությանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան