Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը, այլ պաշտոնյաներ.  տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Հանդիպումն անցել է ջերմ և անմիջական քննարկումների մթնոլորտում։ Գեներալ Գուոչին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ Դավիթ Տոնոյանն իր հերթին ընգծել է հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցության կարևորությունը։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ։ Զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյանը զեկուցել է զորախմբի գործառույթների, առաջադրվող խնդիրների, օրակարգի և ծառայության կրման հետ կապված այլ հարցերի մասին։ Դավիթ Տոնոյանը շրջել է ռազմաբազայում, ծանոթացել զորանոցային պայմաններին։

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը։ Տեղում ծանոթանալով ծառայության պայմաններին և խաղաղապահների հետ քննարկելով առաքելության հետ կապված բոլոր հարցերը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել զորախմբի հրամանատարությանը։ Դավիթ Տոնոյանը նաև խրախուսել է առաքելության ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած խաղաղապահներին։