Դատախազությունը նոր հայցադիմում է ներկայացրել Սեյրան Օհանյանի դեմ․ գործը բնակարանի ապօրինի սեփականաշնորհմանն է վերաբերում

Լուրեր

27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազությունը հայցադիմում է ներկայացել ընդդեմ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլ անձանց։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության շրջանակներում։ Գործը մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։

Դատախազությունից Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան որոշ մանրամասներ են հայտնել ներկայացված հայցադիմումի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ըստ ներկայացված հայցադիմումի՝ «Սեյրան Օհանյանը, խախտելով ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 07-ի N 384-Ն որոշման 4-րդ կետի պահանջները, սեփականաշնորհումը թույլատրելու վերաբերյալ հանձնարարություն է տվել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որպիսի լիազորությամբ վերջինս օժտված չի եղել, իսկ Հանձնաժողովը, խախտելով նույն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, մասնավորապես բնակարանը սեփականության իրավունքով տրամադրելու համար զինվորական ծառայության բավարար ստաժի բացակայության պայմաններում, ենթարկվելով վերադասի ոչ օրինաչափ հանձնարարությանը, որոշել է թույլատրել ք.Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող անշարժ գույքի անհատույց սեփականության իրավունքի տրամադրումը»,- հայտնում են Դատախազությունից՝ հավելելով, որ պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակներում Դատախազությունը Սեյրան Օհանյանից և հանձանաժողովի անդամներից համապարտությամբ պահանջում է 8.5 մլն ՀՀ դրամ:

 

Արաքս Մամուլյան