Շնորհավորում եմ բոլորիդ ՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով․ ՀՀ ժողովուրդը հաղթելու է 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում․ Փաշինյան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վաղարշապատ խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Արգիշտի Մեխակյանին, համայնքի ընտրողներին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ՀՀ քաղաքացիներին՝ Վաղարշապատ համայանքում կայացած ՏԻՄ ընտրությունների առիթով՝ այն համարելով  ժողվրդավարական ու համոզմունք է հայտնել, որ  «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է նաև  2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»։

Գրառումը՝ ստորև․

«Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ շնորհավորում եմ բոլորիդ նախեւառաջ՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով։
Ձեր ընտրությամբ մի քանի կարեւոր արձանագրում արեցիք․

1․ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։
2․ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։
3․ Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին։
4․ Գնահատեցիք նախորդող շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կատարած աշխատանքը Ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տրված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղարշապատցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»։

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատում կայացան ՏԻՄ ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15 հազար 298 քվե: ՔՊ կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը: