ԱՄՆ նախագահի աջակցությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը․ Արարատ Միրզոյան

Լուրեր

06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայ-վրացական ավանդական բարեկամությունը մեծ հնարավորություններ է բացում փոխադարձ կապերի համար, որոնք կարող են նպաստել մեր հարաբերությունների ամրապնդմանը։ Մեր ռազմավարական գործընկերությունը պետք է նպաստի երկրների միջև փոխկապակցվածության խորացմանը։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ վրաց գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

«Մեր երկրներից յուրաքանչյուրը առանձին, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը հսկայական ներուժ ունի, պետք է կապված լինի միմյանց և այլ տարածաշրջանների հետ՝ կապերն ամրապնդելու համար։ Այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նորություն չէ։ ԱՄՆ նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, մեր կարծիքով, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ Մեր տարածաշրջանը կարող է իսկապես դառնալ խաչմերուկ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, «Թրամփի երթուղին» Հայաստանում՝ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա և այլ մոտեցումներում, մեզ բազմաթիվ հնարավորություններ է տալիս առաջընթացի համար, նաև ապահովում է կայունություն»,- հայտարարել է  Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպան և Կենտրոնական Ասիան կկապվեն վրացական երկաթուղու միջոցով։

«Հայաստանի տեսլականն է՝ կապ ունենալ ամբողջ աշխարհի հետ։ Հայ-վրացական ավանդական բարեկամությունը հսկայական հնարավորություններ է ընձեռում կապերի համար, որոնք կարող են նպաստել մեր հարաբերությունների զարգացմանը։ Ռազմավարական գործընկերության միջոցով մենք պետք է կարողանանք խորացնել մեր փոխադարձ կապը։ Այսօր իմ գործընկերոջ հետ դիտարկել ենք այս մոտեցումը, և կարծում եմ, որ կա փոխըմբռնում, որն օգտակար է երկու կողմերի համար։ Բնականաբար, մենք քննարկել ենք նաև գործարար շրջանակների հարցեր, և կարծում եմ, որ այս հարցում նույնպես համաձայնության կհասնենք»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի