Վտանգավոր թրենդ` TikTok-ում․ ինչու են դեռահասները կախվում փողոցների ցուցանակներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 13:58
Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
27.06.2026 | 13:33
Ռուբիոն հայտարարել է Իսրայել–Լիբանան նոր համաձայնագրի մասին. Իրանը դուրս է մնում, «Հեզբոլլահը»՝ նույնպես
27.06.2026 | 13:14
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա․ ԿԸՀ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 12:48
Գտնում եմ, որ ողջ ՀՀ-ում պետք է վերաքվեարկություն նշանակվի, անվավեր ճանաչվի այս ընտրությունը․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լուսացույցի սյուներ, փողոցային ցուցանակներ, բասկետբոլի զամբյուղ և պարզապես այն ամենը, ինչից հնարավոր է կախվել։  Վերջին օրերին համացանցում ակտիվորեն տարածվում են նմանատիպ տեսանյութեր․ TikTok-ում և Instagram-ում մեծ տարածում գտած թրենդը հանդիպում է նաև սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում։ Շատ հաճախ հենց դեռահասներն են նման տեսանյութեր հրապարակողները։ Երևանի տարբեր փողոցներում տիկտոկյան և ինստագրամյան օգտատերերը նկարահանում են իրենց՝ հիմնականում փողոցների անունները կրող ցուցանակներից կախված։

Այսպիսի տեսանյութերի դիտումները տասնյակ հազարներից կարող են հասնել մինչև մի քանի միլիոնի։ Օգտատերերը հաճախ նաև ոգևորում են միմյանց՝ նմանատիպ բովանդակությամբ տեսանյութեր հրապարակել։ Թրենդներին արձագանքելն ու կրկնօրինակելը խրախուսվում է TikTok-ում՝ ընդգծում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նա նաև հիշեցնում է դեպք, երբ թրենդը անգամ մարդկային կյանք է խլել։  

Վերջին օրերին ֆեյսբուքում մի շարք օգտատերեր կոչ են անում ոստիկանությանը և համայնքային իշխանություններին ուշադրություն դարձնել այս երևույթին՝ նշելով, որ դրա պատճառով համայնքային գույքը վնասվում է։ Տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է կոտրված փողոցային ցուցանակ։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ նման անպատասխանատու վարքագիծ դրսևորելուց․ քաղաքային գույքը բոլորինս է և դրանց հանդեպ խնամքն ու հոգատար վերաբերմունքը կարևոր նշանակություն ունեն քաղաքի արտաքին տեսքի, հարմարավետության ու անվտանգության ապահովման համար: Նման վարքագիծը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության:

ՆԳՆ ոստիկանությունն էլ հորդորում է չհետևել բարձր ռիսկայնություն և անցանկալի հետևանքներ ունեցող թրենդներին։ 

Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ 

Համացանցային թրենդերի նկատմամբ առավել խոցելի են դեռահասները։ Նրանք հաճախ փորձում են առանձնանալ հասակակիցներից, ձգտում են ճանաչելիության և,  այսպես ասած, շատ «լայքեր» հավաքելուն։ Փորձագետ Նելլի Դուրյանի դիտարկմամբ՝ հենց այս պատճառով է կարևոր, որ ծնողները, ուսուցիչները և ամբողջ հանրությունը լինեն մեկ քայլ առաջ, հետևեն՝ ինչով են հետաքրքրված դեռահասները, ինչ թրենդեր են տարածվում համացանցում, և ժամանակին կանխեն հնարավոր վտանգները։

Այս միտումը սկսվել է տիկտոկեր Աարոն Բրաունից։ Նա կախվել էր լուսացույցի սյունից և պարային շարժումներ անելով՝ կրկնում էր տեսանյութում հնչող երգի բառերը։ 4500 հետևորդ ունեցող բլոգերի տեսանյութը 3,5 միլիոնից ավելի դիտում է հավաքել, 760 հազար հավանում և ավելի քան 500 մեկնաբանություն։ Սա նրա ամենաշատ դիտված տեսանյութն է։

Տեսանյութում Քիդ Քուդիի «Maui Wowie» երգն է։ Այն թողարկվել է 2008 թվականին, բայց միայն հիմա՝ 2025 թվականի աշնանը, այն հայտնվել է Billboard 100 չարթում։ Այս առիթով երգիչը հայտարարություն է արել Ինստագրամում։

Բացի այդ, TikTok-ի երաժշտական հիթ շարքերում շաբաթներ շարունակ երգը գտնվել է առաջին հորիզոնականում։ Սա նշանակում է, որ այդ օրերին տիկտոկյան տեսանյութերի մեծ մասը հրապարակվել է հենց այս երաժշտությամբ։

«Հետ եմ գնում Հոնոլուլու՝ դա ստանալու համար, այն է՝ Մաուի Վաուի»․ երիտասարդ բլոգերները այս նախադասությունն են կրկնում։  Պարզվում է՝ Մաուի Վաուին Հավայան կղզիներում արտադրվող սատիվա տեսակի մարիխուանա է։ 

Նելլի Դուրյանի խոսքով՝ երբ նման թրենդեր են տարածվում փողոցներում ու հասարակական վայրերում, չպետք է անտարբեր մնալ․ պետք է մոտենալ, զրուցել դեռահասների հետ և բացատրել վտանգները։ Նա ընդգծում է ՝ տարբեր երկրներում օրենքով սահմանափակվում է վտանգավոր բովանդակության հասանելիությունը, իսկ Հայաստանում նման կարգավորում չկա, ուստի անհրաժեշտ է, որ ծնողները և հասարակությունը զգոն լինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան