Քաղաքացիները ճանապարհը փակել են և թույլ չեն տվել ապամոնտաժել Լուսագյուղում տեղադրված խաչքարերը

Լուրեր

11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
11.09.2026 | 19:30
Պուտինն ու Փաշինյանը չեն շտապում խզել հարաբերությունները. Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:23
Հայտնի է Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթողը
11.09.2026 | 19:15
ՀՀ-ն կարող է ՌԴ-ի բազայի մնալու վարձավճարը բարձրացնել, եթե գազը թանկանա․ դա մեր միակ գործիքակազմը չէ․ Վիլեն Գաբրիելյան
11.09.2026 | 19:07
Տավուշում «ԶԻԼ»-ով փայտանյութ տեղափոխող վարորդը, նկատելով էկոպարեկներին, սկսել է բեռնաթափել այն. դեպքի հանգամանքները պարզվում են
11.09.2026 | 18:55
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր
11.09.2026 | 18:43
ԱԺ խորհուրդը հաստատել է սեպտեմբերի 14-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
11.09.2026 | 18:30
Միրզոյանն ընդունել է Պակիստանի՝ ՀՀ-ում նշանակված առաջին դեսպանին
11.09.2026 | 18:19
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
11.09.2026 | 18:10
Փաշինյանը մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք, հեսա կնվիրի հարևան պետությանը. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 18:01
Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-26-ին հրաժարական կտա Սերբիայի նախագահի պաշտոնից
11.09.2026 | 17:50
Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտում 28 հազար մարդ է բնակվում
11.09.2026 | 17:40
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի «Ազոտ» քիմիական գործարանի վրա
Բոլորը

Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝  հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում  տեղադրված որոշ  խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։ Սակայն երբ համայնքապետարանը, համապատասխան տեխնիկայով, աշխատակիցներով գնացել է Լուսագյուղ՝ ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար, Լուսագյուղի բնակիչները փակել են ճանապարն ու թույլ չեն տվել ապամոնտաժել։

Այս մասին Factor TV-ին ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, որը տեր Արամ քահանա Ասատրյանի կարգալույծ արվելուց հետո նշանակվել է Հովհաննավանքում և սպասարկում է նաև Լուսագյուղի Վերի վանք եկեղեցին։

«Բնակիչներն ասել են, որ թույլ չեն տա ապամոնտաժել իրենց տեղադրած խաչքարերը»,- ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը՝ նշելով, որ Լուսակերտի Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված է երկաթե խաչքար՝ վրան լույսերով, ինչպես նաև այլ խաչքարեր։

Ապարանի համայնքապետարանից մեզ հստակ տեղեկություն չտամադրեցին, թե ինչ հրամանի մասին է խոսքը, սակայն, ամենայն հավանականությամբ, այն բխում է վարչապետի՝ ավելի վաղ արած հայտարարությունների տրամաբանությունից։

Փաշինյանը դեռևս 3 տարի առաջ կառավարության նիստում խոսել էր այն մասին, որ «Հայաստանում խուճապային  տեմպերով խաչքարեր ու խաչեր  են ավելանում, և չի կարող լինել այնպես, որ ով որտեղ ինչ ցանկանա՝ կառուցի»։

«Վստահ չեմ, որ նման նախաձեռնության  հեղինակներին Նոր կտակարանից կամ Աստվածաշնչից հարց տաս, կկարողանան պատասխանել»,- ասել էր Փաշինյանը՝ հայտնելով, որ պետք է ուսումնասիրել ինչ է կատարվում։

 

Արաքս Մամուլյան