Երկու օրից պարզ կդառնա՝ ՀԷՑ-ը վերցնում են Կարապետյաններից, թե՝ ոչ․ հանձնաժողովը նիստ է նշանակել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ին էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու հարցը։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀԾԿՀ-ից։

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ին տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։

Նշենք, որ ՀԷՑ-ը իշխանությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց հատկապես այն բանից հետո, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե «մեր ձևով մասնակցելու է» եկեղեցին իշխանություններից պաշտպանելուն։ Այս հայտարարությունից հետո ռուսաստանաբնակ միլիարդատեր Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց։ Նա կալանավորեց, որից հետո նրա աջակիցները հայտարարեցին քաղաքական ուժ հիմնադրելու մասին։

Այս ընթացքում ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀԷՑ-ում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու լիազորություն ստացավ, այդ պաշտոնը ստանձնեց ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։

Մինչ հանձնաժողվը վարույթ էր հարուցել, որպեսզի պարզի ՀԷՑ-ում խախտումներ կան, թե՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը չսպասելով ոլորտը կարգավորող մարմնի եզրակացությանը հայտարարեց, թե ՀԷՑ-ն ինչ ճակատագիր է ունենալու։

Փաշինյանը երկու սցենար էր ներկայացրել, որոնցից ոչ մեկով ՀԷՑ-ը չի մնում Կարապետյաններին։

Նարեկ Կիրակոսյան