Յանիկ Սիները նվաճել է հերթական տիտղոսը և դարձյալ աշխարհի առաջին ռակետն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
11.09.2026 | 20:00
ՌԴ-ի մտցրած սահմանափակումների պատճառը Փաշինյանի քաղաքականությունն է․ ՀՀ-ն չպիտի բախումների հարթակ դառնա․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:54
94 տարեկանում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը` եղբոր` Հարալդ թագավորի հուղարկավորությունից 2 օր անց
11.09.2026 | 19:45
Եթե Ռուսաստանը թանկացնի գազը, ի՞նչ կարող է թանկացնել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 19:37
Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
Բոլորը

Իտալացի Յանիկ Սիները Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճելու շնորհիվ դարձյալ գլխավորել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) դասակարգման աղյուսակը։

Եզրափակիչում 24-ամյա թենիսիստը 6:4, 7:6 (7:4) հաշվով ուժեղ է գտնվել աշխարհի 8-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմից։ Մրցախաղը տևել է 1 ժամ 51 րոպե։

Կարիերայի 23-րդ տիտղոսը նվաճած Սիները ATP-ի վարկանիշային ցուցակում միավորների քանակը հասցրել է 11500-ի և, շրջանցելով իսպանացի Կառլոս Ալկարասին (11250), վերադարձրել է աշխարհի առաջին ռակետի կոչումը։ Լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը (5560)։

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նահանջել է 4 աստիճան ու զբաղեցնում է 18-րդ տեղը (2,320 միավոր)։

Հայաստանը ներկայացնող 23-ամյա թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 119-րդ տեղը։