Աշխարհի գավաթ․ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Հնդկաստանի Գոա նահանգում մեկնարկել է ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 5 շախմատիստ։

Հաղթանակով է մեկնարկել միայն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Շրի Լանկայի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:

Կարեն Գրիգորյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Ահմեդ Ադլիի (Եգիպտոս) հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը սև ֆիգուրներով միավորը կիսել է Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի (Մալայզիա) հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով խաղաղությամբ է բաժանվել ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի (Ինդոնեզիա) հետ:

Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Շանթ Սարգսյանը (33-րդ մեկնարկային համար), որը նոյեմբերի 2-ին պայքարին կմիանա երկրորդ տուրից: Մեկնարկային աղյուսակի առաջին 50 շախմատիստները մրցաշարը սկսում են երկրորդ խաղափուլից։

Աշխարհի գավաթն անցկացվում է նոկաուտ ձևաչափով՝ 8 խաղափուլով: Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: 1։1 հաշվի դեպքում հաղթողը որոշվում է արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում: