33 հազար դոլարանոց բաճկոն․ Հովիկ Աբրահամյանը Stefano Ricci ու Zilli է նախընտրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում հոկտեմբերի 30-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով հերթական դատական նիստն էր նշանակված։ Մինչ նիստը կմեկնարկեր, դատարանի բակում լրագրողները փորձում էին Աբրահամյանից որոշ հարցերի պատասխաններ ստանալ։

Factor TV-ի ուշադրությունը գրավեց նախկին վարչապետի հագի բաճկոնը, որը, ինչպես պարզել ենք, կարված է կոկորդիլոսի և եղջերուի կաշվից։ 


Համադրելով բոլոր դետալները՝ կարողացել ենք այն նույնականացնել և, ըստ ամենայնի, Հովիկ Աբրահամյանի հագին իտալական թանկարժեք Stefano Ricci բրենդի բաճկոն է, որը բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն արժե 2,659,600 ռուբլի: Դա համարժեք է շուրջ 12,7 միլիոն դրամի կամ  33 հազար դոլարի։  

Ինչպես նշվում է բրենդի պաշտոնական կայքում, Stefano Ricci-ի բոլոր ապրանքները  բացառապես բարձրակարգ նյութերից են՝ «100% պատրաստված է Իտալիայում» սկզբունքով։ Ապրանքների մեծ մասն արտադրվում է Ֆլորենցիայի նահանգի Ֆյեզոլե քաղաքի բլուրների վրա գտնվող գործարանում, որի տարածքը գերազանցում է 9000 քառակուսի մետրը։

Ի դեպ, Stefano Ricci-ի երևանյան խանութի գործունեությունը տարիներ շարունակ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հագին նաև Zilli բրենդի վերնաշապիկ է, սակայն այն չկարողացանք նույնականացնել, քանի որ տարածված տեսանյութերում երևում է միայն դրա փոքր մասը և գրվածքը։  Zilli-ն ևս տղամարդկանց հագուստի հայտնի և թանկարժեք բրենդ է։

Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել բարձր պաշտոններ: 2014-ի ապրիլից 2016-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում եղել է ՀՀ վարչապետ։ Մինչ այդ եղել է Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, Արարատի մարզպետ։ 2018 թվականին, երբ իշխանության եկավ «Քաղաքացիական պայմանագիրը», Աբրահամյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: Նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։

Բացի քրեական գործից, Աբրահամյանը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում։

Ըստ Գլխավոր դատախազության՝ Աբրահամյանից պետք է բռնագանձվի 59 անշարժ գույք, ինչպես նաև խոշոր առանձնատներ և բնակարաններ Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում, և ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Նախկին պաշտոնյայից պետք է պետականացվի նաև 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր՝ 1 մլրդ 630 մլն դրամի չափով, ինչպես նաև ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք,բացի այդ՝ 21 մլրդ 202 մլն դրամ։

Եվգենյա Համբարձումյան