Զանգ ԱԱԾ-ի անունից, համագործակցելու կոչ, գումարի շորթում․ խաբեության նոր մեխանիզմ է թափ առնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Գումար շորթելու նոր մեխանիզմ է թափ առնում,  դրա զոհն են դարձել շատ տարբեր մարդիկ՝ բիզնեսի ոլորտից մինչև բժիշկ ու երաժիշտ։ Մեդիափորձագետ Սամվել Մարիտիրոսյանը նկարագրել է, թե ինչպես են գործում խաբեբաները։

1․ Կեղծ WhatsApp, Viber հաշվով Ձեզ հետ կապվում է Ձեզ մտերիմ մարդու կրկնօրինակը։ Ասում է,որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր ու պետք է համագործակցել։ Ու կկապվի ինչ-որ անունով ԱԱԾ աշխատակից։

2․ Զանգում է կեղծ աշխատակիցը, խոսում է ռուսերեն,   ասում՝ որ, իբր, Ադրբեջանից Ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին՝ ինչու եք ռուսերեն խոսում, պատասխանում է սա Ադրբեջանի հետ համատեղ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն նաև այնտեղի դատարանում։

3․Հետո ԿԲ-ին են հղում անում և նշում, որ  Ձեր գումարները բանկից պետք է կանխիկացնել, ու ուղարկել նոր հաշվի, որ խնդրահարույց գումարի հետ չխառնվի։

Այսպիսով եթե հետևում եք այս հրահանգներին, Ձեր գումարը հայտնվում է խաբեբաների հաշվեհամարի վրա։

Մարտիրոսյանը զգուշացնում է՝  այս հարձակումների թիրախում հիմնականում հայտնվել են քաղհասարակության և մամուլի ներկայացուցիչներ։

Խաբեբաաները շատ լավ ուսումնասիրում են մարդկանց սոցիալական կապերը՝ գիտեն ումից կարելի է «համոզիչ հաղորդագրություն» ստանալ։

Եթե նման հաղորդագրություն կամ զանգ ստանաք, գումար մի՛ փոխանցեք, մի՛ տրամադրեք անձնական տվյալներ, և անմիջապես կապի այլ տարբերակով կապվեք ձեր իրական ծանոթի կամ իրավապահ մարմինների հետ։

Արփի Հակոբյան