Ինչն է Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում պլանային ջրանջատման պատճառը․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված պլանային ջրանջատման պատճառը
800 մմ-ոց պողպատե «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի 5 հատվածում իրականացվող աշխատանքներն են․ հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

«Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու
հետևանքով պարբերաբար վթարվում էր այս կարևոր նշանակության ջրատարը:

Առաջացած խնդրին լուծում տալու համար, Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա Ջուր»
ընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող նախագիծ: Ամիսներ շարունակ ընթացող
շինարարական աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին և այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750
մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին:

«Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի մյուս 4 հատվածներում
է խնդիրներ լուծում:

– Ջրատարի մի հատվածում շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում
խողովակաշարի 45 գծամետր հատված:
– 3-րդ՝ կրկին սողանքային հասցեում, խոշոր վթար է վերացվում:

– 4-րդ և 5-րդ հասցեներում՝ Պռոշյան և Գրիբոյեդով փողոցներում, բաշխիչ ցանցը կառավարելի դարձնելու
համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ:

Թեպետ ջրանջատումը հայտարարված է մինչև այսօր երեկոյան, սակայն ՎեոլիաԹիմն անում է հնարավոր ամեն ինչ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար: Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. աշխատանքներն ավարտելուց հետո, ժամանակ է պետք 800 մմ-ոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար»,- ասված է հաղորդագրությունում։