ՔՊ-ի հետ համագործակցելն անհրաժեշտ է. Աբովյանի քաղաքապետը լքում է Գագիկ Ծառուկյանին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համակիրները հետզհետե նվազում են: Ծառուկյանի նախկին օգնական, Աբովյանի ներկայիս քաղաքապետ Վահագն Գևորգյանը ևս լքում է Ծառուկյանի ճամբարը: Նա թեև ԲՀԿ անդամ չէ, բայց գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն նրան է սատարել քաղաքապետի ընտրություններին, իսկ նա էլ Ծառուկյանին՝ 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ:

Կոտայքի մարզը համարվում է Գագիկ Ծառուկյանի «տարածք»: Դա անգամ պարզ է այն փաստից, որ Ծառուկյանը իր բարեգործական ծրագրերի առյուծի բաժինն այստեղ է իրականացնում և հատկապես Աբովյան քաղաքում: Սակայն քաղաքապետ Վահագն Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մարզը Ծառուկյանի տարածքը չի եղել:

«Այնպես չէ, որ Կոտայքի մարզը Ծառուկյանինն է եղել: Եթե ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ այստեղ եղել են Արամ Հարությունյանը, Կովալենկո Շահգալդյանը, Կարո Գուլոյանը, իսկ հիմա Ռոմանոս Պետրոսյանն է»,- ասաց նա:

Քաղաքապետի խոսքերից արդեն պարզ է, որ նա ճամբարափոխության է պատրաստվում: Factor.am-ի հարցին՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ևս պատրաստվում է սատարել ԲՀԿ-ին, Գևորգյանն ասաց. «Երբ նախընտրական ծրագրերը ներկայացնեն, կորոշեմ»:

Դիտարկմանը, որ 2017-ին «Ծառուկյան» դաշինքին է սատարել, քաղաքապետը արձագանքեց, որ ոչ ոքի չի սատարել: Սակայն ընդգծենք, որ 2017 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Վահագն Գևորգյանը կանգնած է Ծառուկյանի և մյուս թեկնածուների կողքին: Այդ մասին վկայում է նաև Ծառուկյանի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարը:

Արդեն պարզ է, որ Գևորգյանը նոր իշխանությունների հետ համագործակցելու ցանկություն է հայտնում: Factor.am-ի հարցին՝ կհամագործակցի ՔՊ-ի հետ ընտրությունների ժամանակ, քաղաքապետը պատասխանեց. «Այո, պետք է համագործակցել ՔՊ-ի հետ: Ի շահ մեր համայնքի և պետականության պետք է համագործակցել, ուրիշ տարբերակ չկա: Նույնիսկ դա անհրաժեշտ է, հատկապես՝ կառավարության և մարզային իշխանությունների հետ աշխատելը»:

Factor.am-ն արդեն գրել էր ԲՀԿ-ն լքողների մասին: Մասնավորապես, Գ. Ծառուկյանից «հրաժարվել են», ապարանցի Լյովա Խաչատրյանն ու պատգամավոր Վահան Կարապետյանը (Չերիի Վահան):

Հայկ Վարդանյան