Մենք դատարաններ ունենք, արդարադատություն չունենք․ Գագիկ Հարությունյանն ամփոփեց ԲԴԽ-ի վեց ամիսների աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այն մասին, թե վերջին վեց ամիսների ընթացքում ինչ բացթողումների և խնդիրների են իրենք առնչվել․ «Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք դատարաններ ունենք, բայց արդարադատություն չունենք: Ցավոք սրտի, մոտիկից ծանոթացումը բացահայտեց, որ վիճակն ավելի մտահոգիչ է, քան կարելի էր ենթադրել»։

Արդարադատությունը պետք է լինի մրցակցային, ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ մարզերում վիճակն ավելի անմխիթար է․ «Մարզերում մրցակցային դատավարության փոխարեն մաքսիմալի է հասցվել սուբյեկտիվ գործոնը, որովհետև գործերը բաշխվել են դատարանին, դատարանի նախագահն էլ իր սուբյեկտիվ հայեցողությամբ դրանք տվել է այս կամ այն դատավորին և ստացվել է «հասցեական արդարադատություն», որն էլ կոռուպցիոն ռիսկերը մեծացնում է»։

Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք այս համակարգը վերանայել են և փորձել են օպտիմալացնել նստավայրերը՝ տեղերում ապահովելով մեկից ավելի դատավորներ։ ԲԴԽ նախագահը նաև նշեց, որ Հայաստանում էլեկտրոնային արդարադատության համակարգը գտնվում է զրոյական վիճակում։

Նա հավելեց՝ թերություններ կան նաև Դատական օրենսգրքում։

Մանրամասները՝ տեսանյութում։