ԿԸՀ-ն սահմանել է 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը
Քաղաքականություն
27.10.2025 | 19:35
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ի արտահերթ նիստում սահմանել է 2026 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։
Այսպիսով, 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր են սահմանվել սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը, նոյեմբերի 29-ը։