Բայրամովը Թուրքիայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է ՀՀ-ի հետ Վաշինգտոնի գագաթնաժողովից բխող հարցերը

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Այշե Բերիս Էքինջիի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ նշվել է, որ Շուշիի հռչակագիրը, որն ամրապնդել է դաշնակցային հարաբերությունները, արտացոլում է երկու երկրների միջև գոյություն ունեցող եղբայրական և բարեկամական կապերը։

Բայրամովը թուրք գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ներկայացրել դրա տարբեր ասպեկտները, նաև խոսել հարցերից, որոնք բխում են Վաշինգտոնի գագաթնաժողովից։

Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում, Գազայի հատվածում, Սիրիայում, աֆրիկյան երկրներում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի