Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակացությունը «Նժար»-ին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Գարեգին Միսկարյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է իր անդամակացությունը շարժմանը։

«Սիրելի հայրենակիցներ,

պիտի տեղեկացնեմ, որ վերջին շրջանի լարված և ծանրաբեռնված գրաֆիկը, ինչպես կարելի էր սպասել, տվեց իր արդյունքը՝ բարձր արյան ճնշում և գրգռված նյարդային ֆոն։
Բժիշկները խորհուրդ են տվել որոշ ժամանակով նվազագույնի հասցնել իմ հասարակական և քաղաքական գործունեությունը՝ առողջությունս վերականգնելու համար։

Դա նշանակում է նաև, որ ստիպված եմ, որպես ՆԺԱՐ շարժման անդամ, դադարեցնել մասնակցությունս շարժման գործունեությանը։

Կուզեմ իմ անկեղծ գնահատանքի և աջակցության խոսքը հղել տիկին Նինա Կարապետյանցին՝ մաղթելով նրան քաջառողջություն և կամք՝ մեր համատեղ սկսած կարևոր գործը նպատակին հասցնելու համար։

Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց, արդեն թարմ ուժերով և նոր գաղափարներով, կկարողանամ կրկին ներդնել իմ փորձն ու կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կայացմանը։

Լավ եղեք և հետևեք ձեր առողջությանը»,- գրել է Միսկարյանը։