Այսօրվանից պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակը․Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 27-ին մեկնարկել են «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, բյուջեի հավաքագրման գործընթացի ու ձեւավորման մեխանիզմներին:

Վարչապետը նախ վկայակոչել է այն փաստը, որ առաջին անգամ է, երբ ՀՀ բյուջեն քննարկվում է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում: «Արդեն մեկ տարի 8 ամիս է՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետեւանքով զինվոր չի զոհվել: Մեր անկախության պատմության մեջ երբեւէ այսպիսի մեկ տարի 8 ամիս չենք ունեցել»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով նոր փաստեր, հանգամանքներ է ի հայտ բերում հաստատված խաղաղությունը՝ մասնավորապես նկատի ունենալով Ադրբեջանի հայտարարությունը, որով վերացնում են դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները: «Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է եւ նշանակում է ՀՀ շրջափակման հաղթահարման առաջին փուլը, բայց կարեւոր է, որ Հայաստանը նաեւ արձագանքող լինի այդ հայտարարություններին եւ նաեւ համապատասխան քայլեր անի»,- հավելել է վարչապետը եւ նշել. «Այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է՝ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ Ղազաստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծմանը, ինչը տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով:

«Ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույնկերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները: Մենք առաջիկայում պետք է ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի՝ միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք եւ ամբողջական»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը:

«Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված փաստ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու խոսել խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքի մասին: