Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Հասարակություն
27.10.2025 | 10:21
Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարին:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգել զոհերի հիշատակը: