4217 պայմանագրային զինծառայող՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով․ ՊՆ-ն չի բացահայտում նրանց աշխատավարձի չափը

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով երկու տարվա ընթացքում ունենք 4217 պայմանագրային զինծառայող։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նախօրեին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Նրանք նախկին ժամկետային զինծառայողներ են, որոնք չեն զորացրվելու, եկել են բանակ և նվազագույնը 5 տարով իրենց կյանքը կապել են բանակի հետ»,- ասաց Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը նաև հայտնեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ աճել է ատեստավորված պայմանագրայինների թիվը։

«Զինծառայողը, երբ պայմանագիր է կնքում, հնարավորություն է ստանում ատեստավորվել և ստանալ 205 հազարից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է, և կարծում եմ՝ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի, նրանց կյանքի որակի վրա։ Մենք այս պահին ունենք ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում։ Օրինակ՝ 2023-ին ատեստավորմանը մասնակցածների 49․2%-ն է ատեստավորվել, 2024-ին՝ 60․6%-ը, իսկ 2025-ին՝ 64%-ը: Սա նաև խոսում է այն մասին, որ տեղի է ունենում որակական փոփոխություն և զինծառայողներն ունեն մոտիվացիա»,- ընդգծեց Պապիկյանը։

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ընդունվել է 2022 թվականի տարեվերջին։ Ծրագրով զինծառայողների համար սահմանում է 5 միլիոն դրամ պատվովճար՝ ծառայության ժամկետի ավարտից հետո, որը շահառուն կարող է տնօրինել ազատորեն։

2022 թվականին Սուրեն Պապիկյանը նախագիծն ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելիս, հայտարարել էր, որ պայմանագրային զինծառայողները պայմանագիրը կնքելու օրվանից կարող են ստանալ շուրջ 316 հազար դրամ աշխատավարձ՝ առանց հարկերի, իսկ ատեստավորվելուց հետո այն կարող է կրկնապատկվել։

«Դիցուք՝ 18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է դառնալ պայմանագրային զինծառայող և այդ օրվանից վաստակել առանց հարկերի շուրջ 316 հազար դրամ աշխատավարձ, եթե ծառայությունը մարտական է, մարտական հերթապահություն կատարելու պարագայում՝ ընդհուպ 380 հազար դրամ աշխատավարձ, և դա՝ 5 տարի շարունակ: Վերջում էլ կստանա 5 միլիոն դրամ պատվովճար, այդ գումարն իրենն է, կարող է տնօրինել ցանկացած ուղղությամբ»,- ասել էր նախարարը:

Այնինչ, մեր տեղեկություններով՝ ծրագրի շահառուների աշխատավարձն անգամ մոտ չէ Պապիկյանի նշած 316 հազար դրամին (առանց ատեստավորման)։

Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե որքան աշխատավարձ են ստանում ատեստավորված, ոչ ատեստավորված և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները։

««Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում նշանակված զինծառայողների ամսական աշխատավարձերի չափերն իրարից տարբեր են՝ կապված նրանց զբաղեցրած պաշտոնի խմբից, ատեստավորման արդյունքներով ստացված գնահատականից, տվյալ ամսում ծառայության առանձնահատուկ պայմանների համար տրամադրվող հավելումների գործակցից կամ բացարձակ չափերից և այդ պայմաններում ընդգրկված օրերի քանակից»,- նշված է ՊՆ գրավոր պատասխանում։

Ստացվում է՝ պաշտպանության նախարարը, մինչ ծրագրի ընդունումը, հայտարարում էր աշխատավարձի չափը, իսկ հիմա նրա ղեկավարած գերատեսչությունը խուսափում է այն հրապարակել։ Ավելին, ծրագրի ընդունումից առաջ ու հետո նախարարը, փաստորեն, խոսում է տարբեր թվերի մասին։

Ի դեպ, Սուրեն Պպաիկյանը Հանրային հեռուստաընկերության տաղավարում նաև հայտարարել էր, որ ունեն մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն, որով պայմանագրայինները կարող են պայմանագիրը երկարաձգել՝ դարձնելով այն 7 և 10 տարի։

«Եվ սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը»,- վստահեցրել էր Սուրեն Պապիկյանը։

Արփի Հակոբյան