«Զարկ» կուսակցությունը միանում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զարկ» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարությունը է տարածել ու հայտնել, որ միանում է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ընկերներ ու համախոհներ,

Հաշվի առնելով քաղաքական դաշտում առկա իրողությունները և գիտակցելով ամբիցիաները մի կողմ թողնելու ու համախմբվելու անհրաժեշտությունը՝ որոշում ենք կայացրել ընդունել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի առաջարկը և քաղաքական ճանապարհը շարունակել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հետ միասին՝ դադարեցնելով «Զարկ» կուսակցության պետական գրանցմանն ուղղված աշխատանքները։

Համոզված ենք, որ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության հետ համատեղ ուժերով հնարավորություն կունենանք իրագործել մեր ընդհանուր գաղափարներն ու ծրագրերը՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Համապատասխան հուշագիրը ստորագրել են «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը և «Զարկ» կուսակցության նախաձեռնող խմբի համակարգող Հայկ Արամյանը»,- նշված է հայտարարության մեջ։